«Հnւմո՞ր … Գռեhիկությունն, այլանդшկության ու բшց քամшկների hետ հումnրը ոչ մի աղերu չnւնի …». Վաhագ Ռшշ

ՀՅԴ վարկանիշային նախկին թեկնածու Արմեն Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտե՞ք ինչն է զարմանալի. …Զարմանալին այն է, որ մի քանի կոպեկի համար հեռուսռացույցի առաջ այս կանայք կարող են մերկանալ ու նաև իրենց պահվածքով ապականել բոլորիս տրամադրությունը իրենց գռեհիկ սցենարով:

Հեռուստատեսությունը լիքն է նմանատիպ զզվելի երևույթներով ու գռեհիկ սերիալներով, հետո ասում են փող չկա…

Ամոթ է, որտե՞ղ է մեր ազգային դաստիարակությունն ու արժանապատվությունը»:

Ռոք երգիչ,կիթառահար Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հումո՞ր … Գռեհիկությունն, այլանդակության ու բաց քամակների հետ հումորը ոչ մի աղերս չունի … Ո՞վ է այս ամենը վերահսկում, ու՞մ ձեռքի տակով են անցնում նման նախագծերը …

Ու՞ր է մշակույթի նախարարությունը, ու՞ր է այն հանձնաժողովը, որը պետք է նման հարցերով զբաղվեր … Ու՞ր են մեր մշակույթի կամ արվեստի գործիչները, թե՞ վախենում եք խոսել, որովետև կարող են վաղը-մյուս օր տվյալ հեռուստաընկերությունում ձեր օդերը փակե՞ն …

Հիմա հարց է առաջանում ադրբեջանցու հետ ընկերություն անո՞ղն է ավելի շատ ՛՛դավաճան՛՛ թե՞ նման նախագծերի հեղինակներն ու եթեր տվողնե՞րը …

Arayik Harutyunyanջան — կխնդրեի անդրադառնալ այս հարցին շատ լուրջ, միայն դպրոցը չէ, որ կրթում է երեխաներին:
Աղբյուրը՝ https://goodinfo-24.ru

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*