Ով է Քnչարյանի դեմ ցnւցմունք տվшծ եւ պաշտnն uտացած шնձը. Փաuտաբանի hայտարшրությունների hետքերով

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը վերջին դատական նիստից հետո երկու հայտարարություն արեց, որոնք մինչեւ օրս քննարկվում են։ Դրանցից մեկը վերաբերում է նրան, որ Քոչարյանին ցանկացել է տեսակցել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Փաստաբան Հայկ Ալումյանը չէր մանրամասնել ընթացքը՝ կայացել է հանդիպումը, թե ոչ եւ ով է ցանկացել այցելել երկրորդ նախագահին՝ պատճառաբանելով, որ պաշտպանյալը չի ցանկանում։ Եւ մինչ կողմերը գաղտնի են պահում, լրատվամիջոցները գրում են, որ Քոչարյանին ցանկացել է տեսակցել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, սակայն վերջինս չի ընդունել նրան։ Երկրորդ կարեւոր հայտարարությունը, որ եղավ նիստից հետո, այն է, որ Քոչարյանի դեմ ցուցմունքներում կա ցուցմունք, որի մի մասը չի համապատասխանում իրականությանը, այդ ցուցմունք տված անձը բարձր պաշտոն է ստացել։ Թեեւ փաստաբան Հայկ Ալումյանը չի մանրամասնել, թե ում մասին է խոսքը, սակայն մամուլը գրել էր, Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձը Արշակ Կարապետյանն է։ Նա դեկտեմբերի 17-ին նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական։ Մինչ այդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդն էր։ Իսկ 2016թ–ի ապրիլյան պատերազմի օրերին` Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Կարապետյանն այդ պաշտոնից հեռացվել էր 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» գրեթե անմիջապես հետո։ Այս հայտարարությունների մասով Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը որեւէ նոր տեղեկություն չի ցանկանում հաղորդել, ասում է՝ ինչ կա, արդեն հայտնել է, երկրորդ նախագահի հարազատները եւս զերծ են մնում անուններ նշելուց։

Աղբյուրը՝ https://www.armdaily.am/news/14633.html?lang=hy

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*