Այu մթերքն шմենաարժեքավորն է, ինչ կшրող է տшլ բնnւթյունը. կեu դեղшտուփի կփոխшրինի

Մեղրահացը մեղվաբուծության շատ արժեքավոր մթերք է, որը կօգնի փոխարինել սինթետիկ վիտամիններին և առողջացնել օրգանիզմը: Դա ոչ միայն վիտամինների պահեստարան է, այլև միջոց, որը կփոխարինի կես դեղատուփին:

Ինչ նպատակներով և ինչպես է օգտագործվում մեղրահացը՝ կպատմի EnterTrain-ը:

Այս մթերքը հարուստ է D, C, B1, B2, B6, A, P, E վիտամիններով, մագնեզիումով, ցինկով, յոդով, կալցիումով, երկաթով, կալիումով, օրգանական թթուներով:

Ինչպես ընդունել մեղրահացը

Մեղրահացը հարուստ է հակաօքսիդանտներով, այն բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, իմունիտետը և արյան մեջ հեմոգլոբինի պարունակությունը, կանխում է կաթվածը և օգնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Նպաստում է տղամարդկային ուժի ավելացմանը՝ դա պոտենցիայի բնական կենսական խթանիչ է:

Մեղրահաց օգտագործում են հղի ժամանակ և կրծքով կերակրելիս: Մեղրահաց ընդունել խորհուրդ է տրվում նաև նյարդային և էնդոկրին համակարգերի և ստամոքսաղիքային տրակտի բուժման համար:

Ինչպես կիրառել մեղրահացը

1. Ավիտամինոզի կանխարգելման համար

Օրը մեկ անգամ աշուն-ձմռան ընթացքում 1 թ. գ. (20-30 գ.) մեղրահաց օգտագործիր: Արդյունքում քունդ ավելի ամուր կդառնա, կմոռանաս քրոնիկական հոգնածության մասին, մազերդ և եղունգներդ կամրանան, լավ կաճեն, մաշկդ առողջ երանգ կստանա:

2. Պանկրեատիտի դեպքում

Ընդունիր 1-ական թ. գ. մեղրահաց առավոտյան և երեկոյան ուտելուց 25 րոպե առաջ: Բուժման կուրսը մեկուկես ամիս է տևում: Լավ արդյունքի հասնելու համար կարելի է զուգահեռ բուսական եփուկներ խմել:

3. Անեմիայի դեպքում

Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար այսպիսի ըմպելիք պատրաստիր՝50 գ. մեղրահացը և 200 գ. բնական մեղրը լուծիր 0,5 լ. տաք եռացած ջրի մեջ: Թող ըմպելիքը 2 օր թրմվի: Քառորդ բաժակ բուժիչ ըմպելիք խմիր օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:

4. Մրսածության դեպքում

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակի դեպքում, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ և ուժեղ հազով, օգնում է այս բուժումը՝ երեխաները պետք է օրը 3 անգամ 0,5-ական գ. մեղրահաց ուտեն, մեծահասակները՝ 2-ական գ.:

5. Բարորակ ուռուցքների դեպքում

Մեղրահացով բուժումը շատ դեպքերում օգնում է խուսափել վիրահատությունից:

Ամեն օր ուտելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ բերանի մեջ ներս ծծել 1/3 թ. գ. մեղրահաց: Բուժման կուրսը 3 ամիս է, այդ ընթացքում պետք է մոտ կես կգ մեղրահաց օգտագործել:

6. Շաքարային դիաբետի դեպքում

Բուժման կուրսի ընթացքում արյան մեջ շաքարի քանակը զգալիորեն պակասում է: Լավ հնարավորություն կա, որ հետագայում մեղրահացի ընդունումը կօգնի հաղթահարել հիվանդությունը: 2 թ. գ. մեղրահացը ներս ծծիր օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ: Կես ժամ ոչ մի հեղուկ չխմես, որպեսզի օրգանիզմը մեղրահացն ավելի լավ յուրացնի:

Երեխաներին խորհուրդ ենք տալիս օգտագոծել կես թ. գ. օրը 3 անգամ, նույնպես ուտելուց 30 րոպե առաջ: Լավ է բուժումը համալրել կռատուկի արմատով եփուկներ խմելով:

7. Բարձր ճնշման դեպքում

1-ական թ. գ. օրը 2 անգամ մեղրահացի և մեղրի խառնուրդ ընդունիր 1:2 հարաբերակցությամբ: Բուժման կուրսը 2 ամիս է: Այդ ընթացքում ցանկալի է նաև բույսերի եփուկներ խմել:

8. Իմունիտետի ամրացման համար

Վիտամինային խառնուրդ պատրաստել՝ խառնիր 15 գ. մեղրահացը, 1 գ. կերակրող մեղուների կաթը և 200 գ. մեղրը: Խառնուրդը պահիր սառնարանում մուգ ապակե տարայով, փակ կափարիչով: 1-ական թ. գ. խառնուրդ ընդունիր առավոտյան քաղցած ստամոքսին: Ընդունման կուրսը 1 ամիս է:

9. Մազերի համար միջոց

1 ճ. գ. մեղրահացը փոշի դարձրու: 1 բաժակ տաք ջուր ավելացրու և խառնիր: Շամպունով լվալուց հետո մազերդ ողողիր այդ խառնուրդով և լավ լվա ջրով: Այդ պրոցեդուրան կօգնի վերականգնել մազերը և ազատվել թեփից:

10. Դեմքի դիմակ

Խառնիր 50 գ. մեղրահացը, 50 գ. մեղրը և 5 գ. ակնամոմը: Խառնուրդի վրա ջուր լցրու, որպեսզի դիմակը թթվասերի բաղադրություն ստանա: Քսիր դեմքիդ և լանջաբացվածքիդ: Թող 30 րոպե, լվա տաք ջրով և ամենօրյա քսուք քսիր: Այս միջոցը մաշկդ կդարձնի գեղեցիկ, փափուկ, հարթ և փայլուն:

Աղբյուր՝  EnterTrain

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*