Խոշnր չшփի կшշառքի գnրծով պաշտnնյա է կալшնավորվել

Փետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ: Հայտնում է Shamshyan.com-ը։

Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափի կաշառքի համար՝ Քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:Դատավոր Սամվել Մարդանյանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը:

Ըստ աղբյուրի՝ Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ:
Աղբյուրը՝ https://lurer.com/?p=312117&l=am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*