Ամանnրի գիշերը մաhացած զինծшռայnղը 4 ամիս шռաջ նnրից шնցել էր ծառայnւթյան. Մանրամաuներ

Ամանորի գիշերը զինծառայողի մահվան լուրը պետական գերստեսչությունները գաղտնի են պահել, գալուստսահակյանական լեզվով ասած՝ ոչ թե գաղտնի են պահել, այլ պարզապես չեն հայտնել։ Հանուն արդարության պետք է ասել, որ զինծառայողների մահվան լուրը առաջինը ՊՆ-ն է հայտնում, հետո նոր արդեն քննչական կոմիտեն։ Պայմանագրային զինծառայողի ինքնասպանության դեպքը ըստ ամենայնի չեն ասել՝ տոները «չփչացնելու» համար, երեւի նաեւ հույս ունենալով, որ զինծառայողըչի մահանա։ Լրատվամիջոցների կողմից դեպքի գաղտնազերծումից հետո ՊՆ-ն շատ ժլատ է գտնվել տեղեկատվություն տրամադրելիս, ուղղորդել է ՔԿ-ի դուռը, Պփոխնախարար Գաբրիել Բալայանն էլ նշել է, որ եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝ քննությանը խանգարեր։ Հարց է առաջանում՝ արդյոք դեպքի մասին չհայտնելը օգնել է քննությանը, որեւէ բան բացահայտվել է, թե ոչ…։ Մեզ հաջողվեց պարզել, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը, դեռ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Զինծառայողը Մեղրիից է, մի քանի տարի առաջ որպես պայմանագրային զինծառայող աշխատում էր, այնուհետեւ դուրս էր եկել եւ դեպքից 4 ամիս առաջ նորից վերադարձել ծառայության։ Նա 29 տարեկան է, երեք երեխաների հայր։ Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:

Աղբյուրը՝ https://www.armdaily.am/news/14622.html?lang=hy

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*